Չէին էլ պատկերացնում, որ հարսը կարող է աշխատել, ինչպե՞ս իմ խելացի վարքագծով փոխեցի այդ կարծրատիպերը

Ամուսնուս հետ ընկերություն ենք արել յոթ տարի։ Երկուսս էլ հայկական սովորական ընտանիքներից ենք, իրենց ընտանիքն ավելի պահպանողական։

Իր մայրը երբեք չէր աշխատել ու իրենց տանը չէին էլ պատկերացնում, որ հարսը կարող է աշխատել։ Ես էլ համալսարանն ավարտելուն պես անցա լավ կազմակերպությունում աշխատանքի։ Մի օր ապագա ամուսինս ասաց, որ ամուսնանալուց հետո պետք է չաշխատեմ ։ Ասեցի լավ կապրենք կտեսնենք։

Ամուսնացա մեծ ընտանիքում՝ սկեսուր, սկեսրայր, տեգր, տեգորկին, տատիկ, երեխաներ։ Իրենց ընտանիքում չէին էլ մտածում ու պատկերացնում, որ երկու եղբայր պիտի առանձին ապրեն։ Նույնիսկ ամուսինս չէր պատկերացնում, բայց ես երազում էի առանձին ապրելու մասին։ Ութ տարի բոլորս միասին ապրեցինք, լավ ու վատ օրեր ունեցանք։ Ունեցանք 3 բալիկ, Աստծո կամոք տուն գնեցինք։

Ապրում ենք առանձին, ես արդեն հինգ տարի է աշխատում եմ մի շատ լավ կազմակերպությունում, լավ վարձատրվում։ Սիրուն տուն ու տեղ ենք ստեղծել ու սիրով ապրում ու մեծացնում ենք մեր բալիկներին։ Ամուսինս թև ու թիկունք է ինձ, հպարտանում է ինձնով, որ ես աշխատում եմ ու կայացած եմ,իսկ ես ծիծաղելով հիշեցնում եմ, որ ինձ արգելում էր աշխատելը։ Նաև հիշում եմ, որ չէր պատկերացնում մեր առանձնանալը, իսկ հիմա ասում Է էլ չեմ պատկերացնում ոնց էինք առաջ ապրում։

Սիրելի կանայք ու աղջիկներ, համբերությունը կյանք է։Շատ բան է մեր ձեռքերում, եթե ցանկությունը մեծ է կարող ենք փոխել նաև մեր ամուսիններին։ Փորձեք ձեր սիրով, ձեր իմաստությամբ շահեք ձեր ամուսիններրի սերը, փորձեք շատ աննկատ փոխել նրանց։