«Ամեն ինչ պետք է անենք, որ միայն պատերազմ չսկսվի» Անդրանիկ Քոչարյան

Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ Աղավնոյի համայնքապետը հայտարարել է, որ չեն պատրաստվում դուրս գալ գյուղից, նա արձագանքեց. «Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջեւ եւ մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակում անցնել մեր անցնելիք ճանապարհը՝ առաջին հերթին մեր անվտանգության տիրույթն ամուր պահելու տեսանկյունից եւս:


Դա վերաբերում է բոլոր այն բարեփոխումներին, որոնք պետք է իրականություն դառնան թե Զինված ուժերում, թե ընդհանրապես: Այնպես որ, այստեղ խնդիրները ոչ թե պետք է տարանջատել, այլ՝ մեկտեղել:

Դրա մեջ շատ կարեւոր է՝ մենք խաղաղության օրակարգը տեսնում ենք նաեւ երկրի ներսում, թե՞ երկրի սահմաններից դուրս: Դա վերաբերում է նրան, թե երբ համերաշխության մթնոլորտը կդառնա իրականություն երկրի ներսում»,-ասաց նա:

Այս պահին չենք տեսնում սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ, բայց միշտ պետք է մեր բոլոր գործողություններով ու մեր բոլոր ռեֆորմների իրականացման տեսանկյունից անենք այնպիսի արագ ու արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները 44-օրյա պատերազմից հետո հստակ վերականգնման ընթացք ունենան», — ասաց Քոչարյանը։

Լրագրողի հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում