«Փաշինյանին հարց ուղարկողները «Բարի հայրիկ», «Բարի մայրիկ», «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» . Ն. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին՝ ասել է, որ ասուլիսը նվիրված էր նրան, որ «շուտով չի լինելու Արցախը, շուտով պատերազմ է լինելու»: «50-ից ավելի լրատվամիջոցներ հրաժարվել էին հարց ուղարկել նրան՝ բացի «Բարի հայրիկից», «Բարի մայրիկից», «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» ու այդ կարգի ՀԿ-ներից: Նրան ուղղված հարցերից մեկն ամենավտանգավորն էր՝ ո՞րն է ծնկաչոք խաղաղություն մուրալու այլընտրանքը. Փաշինյանը պատասխանեց՝ այլընտրանքը պատերազմն է…»,- նշել է Զոհրաբյանը: