«Հայաստանին հասուն առաջնորդ է պետք» Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանի գրառումը․

«Վարչապետի հարցազրույցը երեկ լսեցի։ Որ ասեմ՝ նոր բան լսեցի, կամ իմացա՝ ոչ։ Այ որ մինչև հաջորդ ընտրություններիը պիտի երկրում փորձել աճեցնել, բարձրացնել, հանրությանը ծանոթացնել այլ թեկնածուների հետ, հաստատ պետք է։ Երեսիս չթռնել, վատի ու ավելի վատի մեջ ընտրության` մանուկ պետության պրակտիկան պիտի վերջացնել։ Երկիրը ուտող ու չուտող ղեկավարի մեջ ընտրության չափանիշով ենք ընտրում միայն, իսկ մեզ պետք է, չուտողից բացի, քաղաքականապես հասուն, բնավորությամբ պինդ, խոսքի ու գործի քաշը իմացող, ամբոխավարության, ամբոխահաճությանը չտրվող, կարճ՝ Հայաստանին պետք է առաջնորդ, (դիկտատորի հետ չխառնել)։ Քաղաքացի պիտի կրթենք, երկիրը փորձենք դարձնել ամուր, մրցունակ, այլապես ծիրանի բերքից կամ հարևանի փակված ճամփի իրականության պարագայում անմիաբան աղմկել ու փոքր երկիր վերմակը տարբեր կողմ քաշելը` կարճամտություն է կամ չարամտություն։ Շատ պահանջ գրեցի՞, դե ուրիշը իր լավը մեզ չի տա, խառը ժամանակներ են, մեզ պետք է գտնել առաջ մղել այդպիսիներին»։

Աղբյուրը` Արմեն Մովսիսյան