Զիջում ես այն, ինչը քոնն է․իսկ այս հողերը պատմականորեն մերը չեն․ Խաչատրյանը՝ Բերձորը, Աղավնոն հանձնելու մասին

«Այս աջ կողմի հատվածում նստողների մասին որոշել եմ այլեւս չխոսել։ Ժողովուրդը վաղուց հիասթափվել է այս մարդկանցից։ Պետք չի իրենց մասին շատ խոսել։ Եթե ինչ-որ մի հատ աղջնակ գալիս է այստեղ ու իր ներքնաշորն է ցուցադրում, դա չի նշանակում, թե ես պետք է արձագանքեմ իր անդաստիարակ պահվածքին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանն իշխանությանը լաթի կտորի հետ էր համեմատել։

«Բայց դրանցից զատ՝ կա հասարակություն։ Շատերը հեղափոխության արդյունքներից գոհ են, բայց շատերն էլ բավարարված չեն, ավելին են ուզում տեսնել։ Գտնում եմ, որ մի հատ առանձին ներքին քննարկում պետք է անենք։ Ի՞նչ անենք, որ ապահովենք խաղաղության ծրագրի իրականացումը։

Մարդկանց պետք է բացատրենք, որ Արցախը չենք ուրանում, այլ ուզում ենք բացառել Արցախի հայաթափումը»,-հավելեց Վիգեն Խաչատրյանը։ Կարդացեք նաև Աննա Վարդապետյանին ներկայացնելիս՝ Վլադիմիր Վարդանյանը նրան «հեղափոխական» որակեց ՔՊ խմբակցությունը որոշել է պաշտոնից հեռացնել Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին «Նիկոլը հաստատեց՝ շուտով չի լինելու Արցախ, շուտով պատերազմ է լինելու»․ Նաիրա Զոհրաբյան Նա նաեւ նշեց՝ ուզում է, որ այն կրոնը, որով մենք հպարտանում ենք, չզբաղվի քաղաքականությամբ․ «Սկսել է․ եկեղեցին իր դերը չի կատարում եւ դրա մասին պետք է բարձրաձայնենք ոչ թե փնովելով, այլ օգնելով, որ իր դերի մեջ մտնի եւ հեռու մնա բոլոր տեսակի խարդավանքներից քաղաքական։ Ուզում եմ հպարտանանք, որ ունենք հայկական պետականություն»։

 

Աղբյուր