«Ադրբեջանցիները եկել-կանգնել են Աղավնո գետի վրա և երկու պայման են առաջադրում» Նաիրի Հոխիկյան

«Կամուրջը, որը սկսվում է Աղավնո գետից, արդեն պատրաստ է, ասֆալտապատման աշխատանքները մեծ թափով ընթանում են։ Մեծ Շեն, Հին Շեն գյուղերում հողային աշխատանքներն ավարտվել են, եկել-միացել են գործող ճանապարհին»,- այսօր Սարյանի անվան պուրակում տեղի ունեցած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:

«Ադրբեջանցիները ճանապարհը կառուցել, եկել-կանգնել են Աղավնո գետի վրա և երկու պայման են առաջադրում բանակցություններում, ասում են` Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը կատարել է` կառուցել է նոր ճանապարհ, իսկ եթե հայկական կողմը ոչ մի բան չի կառուցել, դա իրենց չի հետաքրքրում, և իրենք մտնելու են Բերձոր»,- ասաց Հոխիկյանը:

Նրա խոսքով՝ գլխավոր աղետն այն է, որ Հայաստանի ու Արցախի միջև կապը փաստացի կտրվելու է։