Ընդդիմութան տապալումից հետո այսօր Փաշինյանն ավելի լեգիտիմ է, քան 2018-ին

Հանրությունը լուրջ ակնկալիք ունի դատական համակարգի փոփոխություններից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Նորիկյանը հռետորական հարց տվեց՝ ուզում եք Սերժի թողած իրավական ժառանգությունով արդար դատական համակարգ կառուցե՞ք․ «Նախկին իշխանությունների տրամաբանությունը չեմ քննադատում, իրենց պատկերացումով են գրել սահմանադրություն: Քանի չենք փոխել սահմանադրությունը, չպետք է վրդովվենք: Խնդիրը անձերի մեջ չէ, իրավական կարգավորումների մեջ է: Պետք է հասկանանք՝ ինչու ԲԴԽ-ն փաթաթվեց մեր վզին, որը չի կայանում: Սերժի մնացորդ սահմանադրությունը կարվել էր մի քանի մարդու համար․ ԲԴԽ-ն ձևավորվել Գագիկ Հարությունյանի համար»:

Աղբյուր՝