Ընկերս չկա, իսկ բարձունքը մերը չէ, բարձունքը տվողի մաման ու պապան… Դավիթ Ամալյան

Հիշեցնենք նաև ,որ հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է նաև երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի ավագ որդին՝ Վարդան Ամալյանը:

Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:

Վարդան Ամալյանը ծնվել էր 2001 թվականին: Նա ժամկետային զինծառայող էր: Նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում: