«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ,այս մասին  տեղեկանում ենք ԲԿ–ի ֆեյսբուքյան էջից:

«Խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում:

Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքուլունքներ ու ասեղներ:

Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար»,– ասվում է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում: