Ի՞նչ լավ լուր է հայտնել Գագիկ Սուրենյանը

Ի ուրախություն բոլորիս, տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հղում կատարելով ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին:

Ինչ պես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային հոսանքներ: