ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նոր պարզաբանում է արել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել Ուկրաինայի Ռադայի թվիթը առնչությամբ։

«Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է:

Ստացել ենք հավաատիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է:

Հուսով եմ, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ առավոտյան Ուկրաինայի Ռադայի ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր հրապարակում այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում անցել են հարձակման, քանի որ օգտվել են այն հանգամանքից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը իբրև թե լքել է Ղարաբաղն ու ուղարկվել Ուկրաինա: