Սերժ Սարգսյան մեկնաբանում է Արցախում այս պահին ընթացող մարտերի մասին

Ի՞նչ է կատարվում Արցախում

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես գիտենք, մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում թշնամին խախտել է Արցախում շփման գիծը ու առաջ շարժվելով օկուպացրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը:

Ստույգ տեղեկություն ունենք, որ դա հնարավոր է դարձել այն բանի արդյունքում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ 2 օր առաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հատվածում զորքերի հայելային դուրս բերման շուրջ:

Արցախի ՊԲ-ն Փառուխ գյուղի հատվածում զորքերը դուրս է բերել, իսկ ադրբեջանական կողմը՝ ոչ, նշված հատվածում տեղադրվել էր նաև խաղաղապահների դիտակետ: Եվ ահա, մարտի 24-ին՝ թշնամին շրջանցելով ռուս խաղաղապահների դիտակետը, շարժվել է առաջ և գրավել Փառուխ գյուղը: Որևէ կրակոց չի եղել, թշնամին պարզապես առաջ է շարժվել և մտել գյուղ:

Փառուխը փոքր գյուղ է՝ բնակչությունը մոտավորապես 100 մարդ է կազմում ու շփման գծին շատ մոտ է գտնվում՝ մոտ 1 կմ հեռավորության վրա:

Ինչ վերաբերվում է Քարագլխի բարձունքին, ապա նախևառաջ նշենք, որ բարձունքը երկար ձգվածություն ունի և գտնվում է Փառուխ ու Խրամորթ գյուղերի արանքում: Բարձրությունը 1200-1300 մ է (մոտավորապես նույն բարձրության վրա է գտնվում Շուշին) և իրոք ունի ստրատեգիական նշանակություն:

Բարձունքից տեսանելի է ոչ միայն ամբողջ Ակնաի (Աղդամի) հատվածը, այլև Ասկերանն ու Ստեփանակերտը, ինչպես նաև նշված բարձունքից կարելի է վերահսկել Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհը:

Ամբողջ օրվա ընթացքում հակասական տեղեկատվություն էր գալիս Քարագլխի բարձունքի վերաբերյալ: Ըստ ստույգ տեղեկություններ,ի Քարագլխի բարձունքի մեծ մասը գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո, թշնամին փորձել է առաջ գալ Քարագլխի ուղղությամբ ու հաջողվել է հասնել անտառամերձ տարածք՝ «Ծակ Քար» կոչվող հատված:

Խրամորթ գյուղի վերաբերյալ՝ մարտի 24-ի դրությամբ, հայտնի է, որ գյուղում կանայք ու երեխաները տարհանվել են, սակայն գյուղը ամբողջությամբ ու շփման գծից այս կողմ հարակից բոլոր տարածքները, գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության տակ:

Առայժմ ադրբեջանակն զինված ուժերի առաջխաղացումը կասեցված է և ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում