
Մասնագետի խոսքով՝ մինչ արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) պացիենտները միշտ մանրազնին հետազոտվում են՝ հայտնաբերելու եւ բուժելու համար խնդիրները, որենք կարող են խանգարել ինչպես պրոցեդուրաների արդյունավետությանը, այնպես էլ նորմալ հղիությանը։ Որքան մեծ է կինը, այնքան մեծ են ռիսկերն ու դժվարությունները, քանի որ նա կարող է քրոնիկական հիվանդություններ եւ այլ խնդիրներ ունենալ, որոնք հղիության դեպքում կարող են վատթարանալ եւ լուրջ բարդությունների հանգեցնել:
«Արտամարմնային բեղմնավորումից առաջ մենք միշտ ուշադիր զննում ենք պացիենտին: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հղիությունը չվնասի կնոջ առողջությանը։ Ցանկացած խնդիր պետք է հայտնաբերվի եւ բուժվի մինչ պոցիենտի հղիանալը, որպեսզի հետո բարդություններ չառաջանան»,- ասաց մասնագետը:
Անգելինան նույնիսկ ավելի արագ հղիացավ, քան կարող էին ակնկալել մասնագետները՝ ԱՄԲ-ի առաջին փորձն անհաջող էր, սակայն երկրորդ փորձից հետո հաջողեց։ Անուշ Աբրահամյանի խոսքով՝ Անգելինայի տարիքում դա իսկական հրաշք է.
Մինչեւ 12-րդ շաբաթը հղիությունը վերահսկվում էր Fertility Center-ում, ինչից հետո կինը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ այնուհետեւ ծննդաբերեց կեսարյան հատմամբ:
Անգելինայի դուստրը ծնվեց հղիության 37-րդ շաբաթում։ Ծնվելիս նա 2370 գրամ էր կշռում, իսկ հասակը՝ 46 սանտիմետր։
Ինչպես նշեց Անուշ Աբրահամյանը, Անգելինան իր հինգ պացիենտներից մեկն է, ովքեր կորցնելով իրենց որդիներին 44-օրյա պատերազմում, կրկին հղիացել են անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում։ Այդ պացիենտների համար ԱՄԲ-ն վճարվում է պետպատվերի շրջանակներում, եւ այս ծրագրի մասնակից դառնալ նրանք կարող եք մինչեւ 50 տարեկան:
Այս ծրագրով արդեն գրանցվել է ընդհանուր մի քանի տասնյակ հղիություն, եւ բժիշկները ծնողների պես անհամբեր սպասում են 44-օրյա պատերազմում զոհված տղաների եղբայրների եւ քույրերի լույս աշխարհ գալուն։