Այս ոլորտը վատ համբավ ունի, բայց այն արվեստ է. մերկապարուհի

Պրոֆեսիոնալ մերկապարը սովորաբար ցուցադրվում է գիշերային ակումբներում։ Մերկապարի դասական տարր է համարվում ձողը, որի շուրջ պարում ու մերկանում են մերկապարուհին կամ մերկապարողը։ Մերկապարողը կարող է բեմից իջնել դահլիճ, ֆլիրտել ու նստել այցելուների ծնկերին։ Տեղի ու կենտրոնական իշխանությունները օրենքներ են հաստատում, որոնք սահմանում են, թե մերկապարողը ինչքան իրավունք ունի մերկանալ։

Երբեմն հաճախորդը իրավունք ունի «անձնական պար» պատվիրել, որտեղ մերկապարողը պարելու է մենակ նրա համար մի առանձին տեղում (պահակախմբի գաղտնի հսկման տակ)[1]։ Հիմնականում այդ ծառայությունը լրացուցիչ փող արժի՝ ԱՄՆ-ում մոտավորապես 20 $։ Այցելուները հաճախ մերկապարողներին փող են տալիս։ Մերկապարողները հաճախ իրենց համար հնչուն կեղծանուններ են հորինում։