Թուրքիան պատրաստ է ընդունել Ռուսաստանից հեռացող համաշխարհային ընկերություններին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ընդունել այն համաշխարհային ընկերություններին, որոնք դուրս են գալիս ռուսական շուկայից։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովից վերադառնալիս՝ իր ինքնաթիռում թուրք լրագրողներին տված հարցազրույցում։

«Ռուսաստանից հեռանում են ոչ միայն ամերիկյան ընկերությունները, այլեւ շատ համաշխարհային բրենդներ։ Իհարկե, մեր երկրի դռները բաց են նրանց համար, թող գան։ Բացի այդ, կան կապիտալի որոշակի խմբեր, որոնք ուզում են գալ մեր երկիր եւ իրենց հնարավորությունները տեղադրել մեզ մոտ։ Մենք, անշուշտ, նրանց համար դռները փակ չենք պահում։ Մեր դռները նրանց համար էլ են բաց»,- ուրբաթ օրը նախագահի խոսքերն է մեջբերել Hürriyet թերթը: