Մարդու արյան մեջ առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել

Մարդու արյան մեջ առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել: Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդու օրգանիզմում միկրոպլաստիկի հայտնաբերման երկարաժամկետ հետեւանքները «դեռ հայտնի չեն», գրում է Sky News-ը։

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ 22 կամավորներից 17-ի կամ 77 տոկոսի արյան մեջ «քանակաչափելի» միկրոպլաստիկ է առկա: Մակարդակները ցածր էին՝ միջինում 1.6 միկրոգրամ (գրամի 1.6 միլիոներորդ մասը) յուրաքանչյուր միլիլիտր արյան մեջ: Բայց արյան մեջ միկրոպլաստիկի առկայությունը՝ առօրյա իրերի բեկորների առկայությունը, մեծ նշանակություն ունի։

 

Հայտնաբերված ամենատարածված պլաստիկը պոլիէթիլենտերեֆտալատն էր, որն օգտագործվում է ըմպելիքների շշերի պատրաստման համար: Environment International ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն՝ այն հայտնաբերվել է կամավորների 50 տոկոսի մոտ։

Պոլիստիրոլը, որը լայնորեն կիրառվում է սննդամթերքի փաթեթավորման մեջ, հանդիպել է 36 տոկոսի մոտ, իսկ պոլիէթիլենը, որն օգտագործվում է տոպրակների մեւ՝ 23 տոկոսի դեպքում։

Vrije Universiteit Amsterdam-ի եւ Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողներն ասում են, որ միկրոպլաստիկները, ամենայն հավանականությամբ, ներշնչել կամ կուլ են տվել:

Բժիշկ Էլիս Հորթոնը, ով ուսումնասիրում է «մարդածին աղտոտիչները» Մեծ Բրիտանիայի Ազգային օվկիանոսագիտական ​​կենտրոնում, ասել է, որ «դա անհանգստացնող բացահայտում է՝ հաշվի առնելով, որ լաբորատորիայում ապացուցվել է, որ այդ չափի մասնիկները բորբոքում եւ բջիջների վնասում են առաջացնում փորձարարական պայմաններում:

«Այս հետազոտությունն ապացուցում է, որ պլաստիկ մասնիկները ոչ միայն տարածվել են ամբողջ շրջակա միջավայրում, այլեւ ներթափանցում են մեր մարմին: Դրա երկարաժամկետ հետեւանքներն առայժմ հայտնի չեն»։