Ստախոսներ, մարդասպաններ, հրեշներ. Սերժ Թանկյան

Հայերի էթնիկ զտման Ադրբեջանի նպատակն այսօր թևակոխել է նոր փուլ։ Այս մասին իր էջում գրել է աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը:

«Նրանք ամբողջությամբ խախտել են հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը և, կորուստներ պատճառելով, հարձակվել են Արցախի հայկական դիրքերի վրա։ Ստախոսներ, մարդասպաններ, հրեշներ»,- գրել է Թանկյանը` նշելով, որ հրադադարի խախտման հետևանքով սպանվել է երկու հայ զինծառայող:

Նա նաև նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է սրվել ՝ ուժեղացնելով պատերազմի վերսկսման մտավախությունները