Հայաստանի կառավարության ղեկավարն իրավիճակը լարված է անվանել և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժն իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը. Պեսկով

Հայաստանի կառավարության ղեկավարն իրավիճակը լարված է անվանել և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժն իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցակիցները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, «որը ստեղծվել է ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման հետևանքով»։ Հայաստանի ղեկավարն իրավիճակն անվանել է լարված և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական զինուժը իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու անհրաժեշտությունը։