Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել

Այսօր, մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։10-ի սահմաններում Արարատ կայարանից դեպի Բանավան թաղամասի ոսկու կորզման ֆաբրիկա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը և «Հարավկովկասյանը երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները