«Ռուսաստանը ծրագրում է հայերին և ադրբեջանցիներին արտաքսել Ղրիմ». Վերեշչուկ

«Ռուսաստանը ցուցադրական ակցիա է ծրագրում. նրանք պատրաստվում են Խերսոնից բռնի տեղահանել էթնիկ հայերին, ադրբեջանցիներին և թուրք-մեսխեթցիներին` դեպի բռնակցված Ղրիմ»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ռուսները հասկանում են, որ կորցնում են վերահսկողությունը, ուստի դիմում են քարոզչության՝ մարդկանց տանում են Ղրիմ, որը դեռ իրենց վերահսկողության տակ է։ Սակայն այդ քայլերը հանցանք են»,- ասել է Վերեշչուկը։

Իրինա Վերեշչուկն ընդգծել է, որ Խերսոնի բնակիչները ակտիվորեն և զանգվածաբար մասնակցում են օկուպացիայի դեմ բողոքի ցույցերին։

«Խերսոն և Խերսոնի ժողովուրդ, դուք մեր հերոսներն եք»,- նշել է նա.