Աննա Հակոբյանը հյունընկալել է զոհվածների հարազատներին և շնորհակալություն հայտնել ջերմ վերաբերմունքի համար(լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ընդունելություն եւ հյուրասիրություն է կազմակերպել պատերազմում զոհվածների մայրերի համար: Նա այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եւ լուսանկարներ է հրապարակել:

«Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։ Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու եւ հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, եւ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- գրել է նա։