Զելենսկին պատրաստվում է ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխությանը. NYP

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, գրում է The New York Post-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Զելենսկին բանակցություններ է վարում Կինոարվեստի և գիտության ակադեմիայի հետ՝ կիրակի օրը «Օսկար»-ի մրցանակաբաշխության եթերում հանդես գալու համար: Պարզ չէ՝ նա կհայտնվի ուղիղ եթերում, թե արդեն ձայնագրված տեսաուղերձով, գրում է The New York Post-ը։

Զելենսկին ավելի վաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամներից խնդրել էր «առանց որևէ սահմանափակումների ռազմական օգնություն»: Նա նշել էր, որ ավելի վաղ Ուկրաինան Դաշինքի անդամ երկրներից խնդրել էր զինտեխնիկայի մի մասը, սակայն պատասխան դեռ չէր ստացել։

Նա նշել էր, որ նման անորոշությունը՝ օգնության խնդրանքներին հստակ պատասխան չստանալը, ամենավատ բանն է այն իրավիճակում, որում հայտնվել է Ուկրաինան։