Այս անգամ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս չհիասթափվել ընկերուհիներից:
Ի պատասխան Սոֆին գրել էր.
«Չեմ ասում բոլորի, բայց մեծամասնության կյանքում դա անխուսափելի է:
Ես նույնպես ունեցել եմ շատ հիասթափություններ ու մինչ օրս ապրում եմ, բայց ամեն բան անցողիկ է:
Եթե մարդ այլևս ցանկություն չի ունենում մնալ քո կյանքում, ուրեմն իր միսիան ավարտվել է, բաց թող:
Ու հետո ընկերությունը նույնպես անձնական հարաբերության նման է, կապ չունի տղաների, թե աղջիկների միջև:
Երկու կողմը հավասարապես պետք է աշխատի ու սիրի, այլապես այն շատ շուտ կավարտվի»: