Միշտ դեմ եմ եղել և դեմ եմ Արցախի տարածքում խաղաղապահների տեղակայմանը. Ավետիք Իշխանյան

Հիշեցում․ խաղաղապահները պետք է չեզոքություն պահպանեն հակամարտող կողմերի միջև։ Եվ ընդհանրապես, ինքս միշտ դեմ եմ եղել Արցախի տարածքում խաղաղապահների տեղակայմանը, լինեն դրանք ռուսական, թե՞ ՆԱՏՕ-ական, կամ սկանդինավյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Խաղաղապահ զորքերը չնչին բացառություններով են արդյունավետ գործել։ Հիշենք Ռուանդայի խաղաղապահներին։ Տվյալ պարագայում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները որևէ կապ չունեն Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ։

Ոչ թե չկարողանալով պաշտպանել, այլ դավադրաբար դավաճանելով Արցախը, մեր հույսը մնաց ռուս խաղաղապահների վրա։ Այլևս Հայաստանից դեպի Արցախ զորակոչ չի լինում։ Վարչապետ կոչեցյալի մանկուրտները այն ինչ այս օրերին կատարվում է Արցախում, անմեղսունակի պես, առանց ցավ զգալու բարբաջում են․ «Այն գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ»»,- գրել է Իշխանյանը։