«Ինչ որ մեզ ասվել է, պիտի անենք»․ Աղավնո համայնքի ղեկավար

Ինչպես արդեն հայտնել ենք, Աղավնո համայնքի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն գյուղը։

Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը նշել է, որ իրականացվում է անձնական և պետական գույքի տարհանում։

Չավուշյանի խոսքով՝ մարդիկ չեն շտապում, դեռ սպասում են ինչ-որ փոփոխության։

«Միաժամանակ գիտակցում են ամբողջ վտանգը։ Ինչ որ մեզ ասվել է, պիտի անենք»,- ընդգծել է Չավուշյանը։