Խոստումը` իրականություն. Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել է

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել է, որ դեռ 2019-ին Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին հրավիրել էր Ալավերդի։
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
«Մ6-ի շինարարության հետ կապված խնդիրների մասին Էնգելս թաղամասում խոսեցինք ժողովրդի հետ։
Նախարարին նաև տեղեկացրել էի, որ ՀՀ տուրիստական ստրատեգիական ուղղություններից մեկի՝ Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է, հիմնանորոգվել է շուրջ 40 տարի առաջ։
Հաղպատից ուղիղ եթերում խոստացանք. հիմնանորոգվելու է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը։ 6.4 կմ երկարության ճանապարհի հիմնանորոգման ողջ ֆինանսավորումն իրականացրեց ՀՀ կառավարությունը (շուրջ 460 մլն դրամ)»,- նշված է գրառման մեջ։