Ակնայում ականի վրա բուլդոզեր է պայթել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություն է տարածել Ակնայում (Աղդամ) Luigong բուլդոզերի պայթելու մասին։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կիրակի օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել, որ Յուսիֆջանլի գյուղում վերանորոգման և շինարարական աշխատանքների ժամանակ բուլդոզեր է պայթել ականի վրա։ Արդյունքում տրակտորը նյութական վնաս է կրել, տուժածներ չկան։

Ներկայումս Աղդամի շրջանային դատախազությունը հետաքննում է այս փաստը։