Երևանում բախվել են Ազգային Ժողովի պատգամավորի Porsche Panamera-ն ու Mercedes-ը

Երևանում բախվել են Ազգային Ժողովի պատգամավորի Porsche Panamera-ն ու Mercedes-ը

Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 27-ին, Երևանում վթարի է ենթարկվել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Վաղարշյան փողոցում, բախվել են Մ. Թումասյանի վարած Porsche Panamera մակնիշի 01 MT 110 համարանիշի և դեռևս անձը չպարզած Mercedes մակնիշի 09 OU 076 համարանիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը: