Սիլվա քեֆ-ուրախությանը մասնակցելու դիմաց ստացածդ փողը նորմալ կուլ գնա՞ց,լավ գոնե խղճիդ հետ գիշերները հանգիստ ես քնու՞մ

Արամ Գևորգյանը իր էջում անդրադարձել է ՝

Սիլվա Հակոբյանին մեկդ հարցրեք՝ հակոբյան աննայի երեկվա կազմակերպած քեֆ-ուրախությանը մասնակցելու դիմաց ստացած փողը նորմալ կուլ գնա՞ց, արյան համ չառա՞վ, Արցախի հողի համը չառա՞վ էտ փողից։
Չասեք, որ անվճար ա երգել։ Չեմ հավատալու։ Չասեք, որ զինվորին հարգելով ա երգել։ Չեմ հավատալու։ Չկա տենց բան։ Երբ պատերազմում զոհված Գևորգյան Ժորժին հայրը հարցնում էր, թե ինչ առնի իրա համար բանակից ետ գալուց, Ժորժն ասում էր. «Հող առ, հող, տուն պետքա սարքեմ»։ Էսօր Ժորժը չկա. զոհվեց Ճարտարը պաշտպանելիս։ Ու դուք երեկ գնացիք, Ժորժի պես հող սիրող ու հողը պաշտպանելով զոհված տղերքին մահվան ուղարկողների ու այդ մահն արժեզրկողների ձեռքից փող վերցրեցիք, որ երգեք Ժորժի պես տղերիք մասի՞ն, հարգեք Ժորժի պես տղերքի հիշատա՞կը։ Ձեր խղճի հետ գիշերները հանգիս՞տ եք քնում։
Փողը սարքել եք ձեզ աստված։ Ի՞նչ հայրենիք, ի՞նչ թասիբ, ի՞նչ հայրենասիրություն։ Կարևորը փող լինի։ Ու կապ չունի ո՞վ կտա, ո՞նց կտա, մենակ թե տա, ու շա՜տ տա…