Զինվոր եղբոր հուզիչ անակնկալն քրոջ հարսանիքին

Գաղտնիք չէ, որ մեր բոլոր առիթների, տոնական միջոցառումների, արարողությունների ամենից սպասված ու սիրելի հյուրը կարող է լինել զինվոր հարազատը, հատկապես, եթե նա արարողության հերոսներից մեկի եղբայրն է։

Նման պահերը միջոցառումների ժամանակ ամենից ստացվածն ու հուզառատն են լինում որպես կանոն։ Նմանօրինակ մի ապհի տեսարան է ներկայացված ստորև կցված տեսանյութում։

Քույրիկի հարսանեկան արարողության ժամանակ զինծառայող եղբայրը կարողացել է անակնկալ մատուցել և առանց նախազգուշացնելու ներկայանալ հարսանիքին։

Հարսանյաց հանդիսության վարողը հայտարարում է անակնկալ այցելուի մասին և ներս է մտնում հարսի եղբայրը՝ գեղեցիկ ծաղիկները ձեռքին։ Նա ողջագուրվում է բոլորի հետ։ Աննկարագրելի է հյուրերի ուրախությունը, հատկապես հարսիկինը։

Հետո զինվորը սկսում է շատ գեղեցիկ պար ներկայացնել՝ արժանանալով բոլոր ներկաների ջերմ ծափահարություններին։ Այս հուզառատ ու սրտառուչ տեսարանի ամբողջական հատվածը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։ Դժվար է տեսարանն առանց հուզմունքի նայել։