Մայրական զորեղ աղոթք՝ զինվոր որդու համար, Տե՛ր, պահապան եղիր մեր զինվորներին

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը զինվորիս համար:

Տեր, խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մե ղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։

Տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թ շնամու ամեն տեսակի մ ահաբեր հար ձակումներից և դի վական ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն, իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։Ամեն։