ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔԱՅԼ: Ռուսաստանը արգելափակեց Ալիևին պատկանող ևս մեկ Ադրբեջանական լրատվամիջոց , թվով արդեն երրորդը

Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը արգելափակել է Ադրբեջանական «Օխnւազ» լրատվամիջոցը , որը նույնպես հովանավորվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողմից: Արգելափակման որոշումը «Ռոսկոմնադզորն» ընդունել է միանգամից առանց նախազգուշացման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն արգելափակել էր Ալիևի ընտանիքին պատկանող «Հաքինազ» և «Մինվալազ» լրատվամիջոցները: Ռուսական կողմը նաև հայտարարել է , որ ադրբեջանական լրտվամիջոցները կեղծ լուրեր են տարածում ի օգուտ Ուկրաինայի և հակառուսական քարոզչությամբ զբաղվում: Ավելի վաղ արդեն հայտնել էինք , որ նույն ադրբեջանական լրատվամիջոցնեը այսօր անդրադառնալով այդ հարցին գրել էին , որ ժամանակն է արգելափակել ՌԴ պետական բոլոր լրատվամիջոցները Ադրբեջանում: «Միգուցե ժամանակն է, որ Բաքուն վերանայի՞ իր տեղեկատվական քաղաքականությունը։ Եվ ադրբեջանում արգելափակի ռուսական տեղեկատվական էջերը: Եվս քանի՞ վիրավnրական և uադրիչ հակաադրբեջանական նյութեր պետք է հրապարակեն Կրեմլի լրատվամիջոցները, որպեսզի վերջնականապես որոշում կայացվի դադարեցնել դրանց հեռարձակումը մեր երկրում։» ,- գրել էր Ալիևի բերանից խոսացող և խոսափող համարվող «Հաքինազ»-ը: