Ինչպե՞ս են մեր հարգարժան ծնողները պարում «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո

Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Օրինակ՝ որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։ Այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ։

Մարդիկ խեթ խեթ են նայում նաեւ խանութում առեւտուր անող հերոսածին մորը, եւ շատերը իրենց համայնքի փոխարեն գնում են ավելի հեռու համայնքի խանութներից են օգտվում, որպեսզի իրենց չճանաչեն, եւ հանդիմանական հայացք չնետեն առեւտուր անելու, ասել է թե՝ կյանքի նշաններ ցույց տալու համար։ Խնամված արտաքին ունենալը մայրիկները պարտավորված են զգում բոլորի մոտ արդարացնել՝ ասելով, որ օրինակ երազում իր որդին է խնդրել ճերմակած մազերը քողարկել։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Բայց այս ամենի մասին պետք է սկսել խոսել։