Ինչպե՞ս բրինձի օգնությամբ 2 րոպեում ներկել հավկիթները. յուրօրինակ և անչափ գեղեցիկ

Սուրբ Զատիկի համար ամենագեղեցիկ հավկիթները ստանալ կօգնեն սովորական ներկն ու բրինձը:

Ահա թե ինչ է անհրաժեշտ.

  • բրինձ
  • ներկ
  • բաժակ

Բաժակի մեջ կիսով չափ բրինձ լցրեք: Բրինձին ավելացրեք 15-20 կաթիլ ներկ:

Բաժակը փակեք և լավ թափահարեք, որպիսի բրինձը խառնվի ներկի հետ:

Եփեք հավկիթները, չորացրեք անձեռոցիկով: Չոր հավկիթը դրեք բաժակի մեջ:

Բաժակը փակեք և թափահարեք: Ահա թե ինչ է ստացվում: