«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…». Գարիկ Սարգսյանը կոչով դիմել է իրեն սատարողներին

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…

Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը` ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։

Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։

Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։

Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։

Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս», — ասված է հայտարարությունում։