Տեսանյութի մեջ պարող կանանցից որևէ մեկը որդեկորույս չէ․ տեսեք, թե ինչպես են տառապում…Նանե Արզումանյան

Որդեկորույս Մայրն ինչ էլ անի որևէ մեկը չպիտի դա քննարկման առիթ դարձնի: Տարբեր միջոցառումներ են լինում, որից հետո աղմուկ է բարձրանում. որ Մայրն ինչպես իրեն պահեց, որ Մայրն ինչպես կպավ գինու բաժակին, որ Մայրն ինչ էր հագել, որ Մայրն ինչու հանկարծ ժպտաց…


Ժողովուրդ, ինչ էլ անեն, միևնույն է, չեն ապրում այդ Մայրերը՝ դադարեցրեք: Այդ Մայրերի կորստի հաշվին ենք ապրում բոլորս:
Սա էլ շեշտեմ, որ հանկարծ մի նոր թատրոն չբեմադրեք իմ կամ ընտանիքիս շուրջ. Մայրս երբեք որևէ տեղ ներկա չի լինում, բայց դա չի նշանակում, որ պիտի այնքան տկարամիտ գտնվեմ, որ որևէ մեկի մասին սկսեմ խոսել…
Հ.Գ. Չկա միջոցառում, որից հետո քննարկում չլինի, թե կանայք ու մայրերն ինչպես կարող են…գոնե սա մի քննարկեք…