Ռուսաստանում ապագա չկա, հայեր վերադարձեք մեր երկիրը պահենք հզորացնենք.Արզաքանցյանի հզոր կոչը

Դա հին խոսք է՝ եթե դու ուզում ես մի գործ անել, եթե ուզում ես որակով ստացվի այդ աշխատանքը, պետք է դու կատարես, դու հետևես այդ գործին։ Բոլոր աշխատանքները և հանձնարարությունները դու տալիս ես՝ ուրիշը կատարի, միշտ թերի է ստացվում աշխատանքը։ Ես գիտեմ այսօրվա բոլոր թեկնածուներին, ոչ մեկին չեմ ուզում քննադատել, բոլորը հայ են, բայց եկեք գնանք, տեսնենք՝ իրենք, բացի պետական պաշտոններից, կյանքում ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել, ի՞նչ ունեն։ Նայում են Արզաքանցյանին, հա՛, մի բառը ծուռ ասաց, մեկը ճիշտ չասաց, «անդունդը» սենց չօգտագործեց, նենց օգտագործեց, ժողովո՛ւրդ ջան, դուք նայում եք խոսքի՞ն, թե՞ գործին։ Ես չեմ հասկանում՝ ձեզ պետք է գեղեցիկ խոսող ու անարդյունավետ կատարող մարդ ու անպատասխանատո՞ւ։ Ես չեմ հասկանում՝ դուք ի՞նչ եք ուզում։

Մանրամասն տեսանյութում՝