Ինստագրամին փոխարինող հավելվածը ՌԴ-ում հասանելի կլինի ապրիլին

Ռուսաստանում գործարկվել է «Ռոսսգրամ»-ի փորձնական տարբերակը՝ նախկինում արգելված Instagram սոցիալական ցանցի այլընտրանքային տարբերակը։ Այս մասին հաղորդում է «Ռոսսգրամ»-ի թելեգրամյան ալիքը։

Նոր հավելվածի դիզայնը գործնականում կրկնօրինակում է ամերիկյան Meta ընկերության սոցիալական ցանցի օրիգինալ դիզայնը։

Սկզբի համար «Ռոսսգրամ»-ի հասանելիությունը բացվել է բլոգերների և ներդրողների համար, իսկ  ապրիլին հասանելի կդառնա նաև ռուսաստանցի մյուս օգտատերերի համար: