Արդեն այսօր Լեհաստանի տարածքով Թուրքիայի մայրաքաղաք են ժամանել 159 ռուս որբեր Ուկրաինայից։ Նրանք «տարահանվել են» Անթալիայի գաղտնի հյուրանոց։ Մալոռուսիայի ռուսական համայնքի տվյալներով՝ հնարավոր է, որ արդեն այսօր նրանցից վերցնեն օրգանները:
«Նման տվյալներ մենք ստացել ենք «Խերսոնշչինայի փրկության կոմիտեից» եւ բժիշկներից ։ Պարզվում է՝ Լեհաստան ուղարկելուց առաջ (որտեղից, ըստ պաշտոնական տվյալների, երեխաները հայտնվել են Թուրքիայում), երեխաներից երիկամների, լյարդի եւ այլ օրգանների կենսաբանական նյութի անալիզներ են վերցրել։ Պարզ է դառնում տեղի ունեցողի էությունը. ռուս որբերին տանում են օրգանների համար սղոցելու», – ասվում է հայտարարության մեջ ։
Համայնքը նաեւ հայտնում է, որ շուտով Անթալիա կժամանեն եւս 2 հազար որբ երեխաներ Ուկրաինայից: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանի և արտերկրի ողջ ռուսական համայնքին պայքարել Մալոռուսիայի երեխաների համար։ Մսագործներին կանգնեցնելու միակ միջոցը իրավիճակը հրապարակելն է եւ թուրքական իշխանություններին ստիպելը՝ իրավիճակը դնել միջազգային դիտորդների եւ հասարակական գործիչների վերահսկողության տակ»,- ասված Է հայտարարության մեջ: