Քոչարյանն ու Փաշինյանը իրար հետ լեզու գտած աշխատում են, իրար մաքրում են

Քոչարյանն ու Փաշինյանն իրար հետ լեզու գտած աշխատում են, իրար մաքրում են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Բանախոսը, խոսելով իշխանության և ընդդիմության սերտ կապերի մասին, մատնանշեց այն փաստը, որ բոլորովին վերջերս Փաշինյանի կառավարությունը Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից 5 միլիոնի ավտոմեքենա է գնել ճանապարհային ոստիկանության համար։

Ըստ նրա՝ փաստացի երկու բևեռները սինխրոն աշխատում են, իսկ նման քաղաքական համակարգը չի կարող դիմակայել պետության առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝