Ինչու՞ ԱՄՆ-ն որոշեց Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրճատել է 45 տոկոսով, իսկ Արցախին առհասարակ ոչինչ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին ու Արցախին տրամադրվելիք աջակցությունը։
Ամեն տարի բյուջետային քննարկումների ժամանակ հաj հայանքի ու լոբբիստական խմբերի գործողություններն ուղղված են այն բանին, որ ԱՄՆ-ն ֆինանսական խոշոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին ու Արցախին։ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է միջազգայինագետ Սուրեն Սարգսյանը՝ բացատրելով, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից տարբեր ժամանակահատվածներում ֆինանսական տարբեր առաջարկություններ են ուղարկվում կառավարութանը՝ քննարկելու համար, թե՞ որքան է կազմելու Հայաստանի ու Արցախին տրամադրվող աջակցությունը։

«Այս տարվա ընթացքում այն առաջարկածից, որ Կոնգրեսի կողմից արվել է գործադիր իշխանութանը, կրճավել է մոտավորապես 45 տոկոսով, իսկ Արցախին օգնություն տրամադրել ընհանրապես նախատեսված չէ։ Մեր լոբբիստներն ու հայ համայնքն իրենց աշխատանքն արել են։ Կարծում եմ՝ համապատասխան աշխատանք չի արվել Հայաստանի կողմից, վարչակազմի հետ ակտիվ աշխատանք չի տարվել, ու վարչակազմն Արցախին ուղիղ օգնություն չի տրամադրի»,- նշում է Սարգսյանը։

Իսկ որպեսզի Արցախին որևէ տեսակի օգնություն չտրամադրվի, ավելացնում է մեր զրուցակիցը, ադրբեջանցիները շատ ակտիվ են աշխատում այդ ուղղությամբ, ու հետևանքն այն է, որ այս պահի դրությամբ այս տարվա ԱՄՆ բյուջում Արցախին աջակցություն տրամադրելու դրույթ այս պահի դրությամբ ներառված չէ։