Ես չեմ հասկանում էլի, ո՞նց ես դու խոսում բարոյականությունից. Ձեր ընտանիքն ի՞նչ գիտի բարոյականությունն ինչ է

Նիկոլի կինը` Աննան, լայվ է անում և ասում, թե բա հանրությունը պարսավանքի է ենթարկում զոհված զինծառայողների մայրերին պարելու համար:
Նախ, սա հերթական ստոր ու լկտի կեղծիքն է, որն օգտագործում են մեր հանրության մեջ նոր պառակտման օջախներ ստեղծելու համար: Էդ շոուն Աննան կազմակերպել էր նրա համար` իրական ու ֆեյք ծնողների մասնակցությամբ, որպեսզի սկսի տեսաձայնագրային շարք և փորձի ցույց տալ, թե ինչ մտածող կին է: Վիձիծե լի ծնող ա պաշտպանում: Իրականում չի պաշտպանում, այլ` օգտագործում ա, բայց չի ստացվելու. չեն կարողանալու շարունակել իրենց լկտիությունները: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ սորտի ֆրուկտ են սրանք:


Եվ հետո, ես ու իմ նման շատերը ոչ թե քննադատում ենք այդ մարդկանց պարելու համար, այլ քննադատում ենք, որ դա անում են մի կնոջ հետ, ում ամուսինը փաստացի էդ զոհերի թիվ մեկ մեղավորն է: Մի կնոջ հետ, ով, ըստ օդում կախված լուրերի, բունկեռից դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ: Մի կնոջ հետ, էլի ըստ օդում կախված լուրերի, ում տղային շրջափակումից հանելու համար զոհել են հարյուրավոր տղերքի: Ծանոթ պատմություններ են, չէ՞, Աննա:
Հանրությունը չի մոռանում այն, թե ինչպես էր Աննան Մեհրիբանին հրավիրում Արցախ թեյ խմելու և մուղամ լսելու, այն պարագայում երբ Արցախում արգելված էր մուղամը: Հանրությունը չի մոռանում այն, երբ ասում էր` «փամփուշտներից պետք է զարդեր պատրաստենք» ու դա էն պարագայում, որ Ադրբեջանը պատրաստվում էր օգտագործել ամուսնու տված քարտ-բլանշն ու հարձակվել Արցախի վրա: Չի մոռանում, երբ առոչինչ էր համարում մեր հազարավոր զոհվածներին և ասում, որ հանուն ոչնչի են զոհվել ու դա էն պարագայում, երբ իրենք իրենց կյանքը տվել էին հանուն Հայրենիքի:
Եվ վերջում: Ես չեմ հասկանում էլի, ո՞նց ես դու խոսում բարոյականությունից: Ձեր ընտանիքն ի՞նչ գիտի բարոյականությունն ինչ է: