Աննախադեպ փաստ է արձանագրվել. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կա 3 հովազ միաժամանակ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը:

Ըստ տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։

Նույն օրվա ընթացքում՝ ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա, տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։

Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա, կրկին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։

Այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը, աննախադեպ է:

Մեկ այլ հրապարակմամբ ապաստարանի էջն առաջարկում է հետևորդներին միասին անուն ընտրել նոր հովազի համար։

Իսկ դուք ի՞նչ անուն կառաջարկեք։