Վերջերս ես այցելեցի ընկերուհուս, և տեսա նրա ծաղիկները, որոնք շատ գեղեցիկ էին ու փարթամ: Ինչու՞ է այդպես։ Պարզվում է, որ կա մի փոքրիկ հնարք, որպեսզի ծաղիկը հոյակապ ծաղկեն և երկար ժամանակ հատուկ կերակրման կարիք չունենան: Նրա գաղտնիքը պարզ է և հասանելի, ես կկիսվեմ նաև Ձեզ հետ:
Բույսերը ծաղկեցնելու, էլ ավելի գեղեցիկ և հոյակապ դարձնելու համար այգեպանները խորհուրդ են տալիս սնուցել դրանք ծաղկման շրջանում: Իսկ պարարտացման միջոցներից մեկը գերչակի յուղն է, որի շնորհիվ ծաղիկներն ավելի փարթամ ու գեղեցիկ տեսք են ունենում:
Պատրաստումը․
Մեկ լիտրանոց շշի մեջ լցրեք սենյակային ջերմաստիճանի ջուր և ավելացրեք դրան 1 թեյի գդալ գերչակի յուղ։ Հաջորդը, կափարիչը լավ փակեք և տարրան մանրակրկիտ թափահարեք: Գերչակի յուղը պետք է լավ խառնվի ջրի հետ, որպեսզի չայրի բույսի արմատները:
Թափահարվելուց անմիջապես հետո ջրեք ծաղիկները: Եթե բույսը ծաղկում է տարին մեկ անգամ, ապա այդպիսի սնուցումը բավական է: Եթե բույսն անընդհատ ծաղկում է, ապա ամիսը մեկ կարող եք նրանց կերակրել գերչակի յուղով:
Աղբյուր՝