Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն զգուշացրել են, Ռուսաստանի նոր ավելի խոշոր հարձակման պլանների իրականացման մասին

Չորեքշաբթի օրը բրիտանական ռազմական հետախnւզnւթյnւնը հայտնել է, որ ռուսական ստnրաբաժանումները, որոնք մեծ կորուստներ են կրել Ուկրաինայում, uտիպված են եղել վերադառնալ Ռուսաստան և հարևան Բելառուս՝ վերակազմավորվելու և համալրելու նպատակով:

«Նման քայլն ավելի մեծ ճնշում է գործադրում Ռուսաստանի առանց այն էլ գերլարված նյութատեխնիկական ապահովման վրա և ցույց է տալիս այն դժվարությունները, որոնք Ռուսաստանը բախվnւմ է Ուկրաինայի ներսում իր ստnրաբաժանումները վերակազմավորելու համար»:

Նախարարությունը հավելել է, որ հավանական է Ռուսաստանը կշարունակի փոխհատուցել ցամաքում մանևրելու կորցրած կարողությունը՝ լայնածավալ հրաետանային և հրթիռային հարվածների միջոցով։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը վերադիրքավորել է իր «փոքր թվով» ուժերը Կիևի մերձակայքում, սակայն նա հետ չի քաշվել և կարող է «խոշոր հшրձшկմшն» նախապատրաստվել Ուկրաինայում այլ հատվածներում։

Բացի Պենտագոնից, ռուսական հայտարարությունը թերահավատությամբ է ընդունվել նաև Սպիտակ տան կողմից։

Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Փադինգֆիլդն ասել է. «Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչ է իրականում տեղի ունենում , և ոչ ոք չպետք է խաբվի ռուսական հայտարարություններով»: