Ոչինչ չի փոխվել, ընդհակառակը Եռաբլուրն է մեծացել…Ես կուզեմ իշխանափոխություն լինի․ Հեղափոխության աջակից Նելլի Միքաելյան

Կառավարության դիմաց ընդամենը օրեր առաջ այս Կառավարության աշխատանքը շատ որակյալ համարող Նելլի Միքայելյանը այսօր Կառավարության դիմաց բողոք էր իրկանացնում. «Հո միայն ձեզ գովելով չէ, գործ արեք, գովում ենք էլ, օգուտ չկա»:

Նշենք, որ Նելլի Միքայելյանը մի քանի օր առաջ սաստում էր Կառավարության դիմաց բողոք իրականացնող խմբին՝ ասելով, որ «թողնեն, աշխատեն»:

Բողոքող յնոջ խոսքով՝պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև իր ղեկավարման ընթացքում աշխատածների դեմ: Որոշ գործեր կան, որոնք սպասեցնել տալ չեն կարող, պետք է արագ գործել.

«Իմ պահանջը մեկն է՝ ազատվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից: Մարդը բառերով չի հասկանում, որ պետք է աշխատի քրեական օրոնսգրքին համապատասխան, ուրեմն իր դեմ պետք է միջոցներ կիրառել: Մեր հույսն այն էր, որ ԱԺ ընտրություններից հետո առաջին գործը կլինի Արթուր Դավթյանին հեռացնելն ու դատախազությունը «մաքրելը»»:

Մանրամասները՝ տեսանյութում.