Հայաստանը դադարել է վստահելի գործընկեր լինել միջազգային հարթակներում ,ընդ որում նրանք չեն վստահում ո՛չ գործող իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը

Հայաստանին դադարել են վստահելի գործընկեր համարել։ Դա կապված է այն անվստահության հետ, որն առաջացել է ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության նկատմամբ։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հանրապետության նախկին վարչապետ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։

Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանի ընդդիմությանը ոչ մի կերպ չի հաջողվում հակառակը համոզել միջազգային խաղացողներին։ Նրան, ինչպես եւ գործող իշխանությանը, դադարել են այս կամ այն հաշվարկներում որպես գործոն հաշվի առնել։

«Բարեկամություն հաստատում են միայն այն ուժերի հետ, որոնց վստահում են։ Ուժեղ է նա, ով կարող է ասել, խոստանալ եւ անել: Ադրբեջանն, ի դեպ, կարողացավ իր տեսակետը պարտադրել ամբողջ աշխարհին»,- նշեց Հարությունյանը։

Աղբյուր՝