Զելենսկին կոչ է արել Նորվեգիային որ վերջապես սկսի ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Նորվեգիային ավելի շատ զենք տրամադրել երկրին։ Մասնավորապես՝ հականավային զինատեսակներ՝ Harpoon հրթիռներ, ինչպես նաեւ NASAMS հակաօդային համակարգեր։ «Բացի այդ, մեզ հրետանային համակարգերի, զրահատեխնիկայի ոչնչացման միջոցներ են հարկավոր»,- ասել է նա Նորվեգիայի խորհրդարանին ուղղված տեսաուղերձում:

Զելենսկին նաեւ կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ «Պատժամիջոցների փաթեթները պետք է սահմանվեն յուրաքանչյուր շաբաթ, առանց դադարի։ Որքան դրանք կոշտ լինեն, այնքան ավելի արագ կվերադարձնենք խաղաղությունը: Ես շնորհակալ եմ Նորվեգիային ԵՄ պատժամիջոցներին միանալու համար: Բայց ես ձեզ խնդրում եմ եւս մի բան անել: Օրինակ, ձեր Motus Tech ընկերությունը եւ այլ ընկերություններ պետք է դադարեցնեն աջակցել Ռուսաստանի կողմից հարեւաններին ոչնչացնելու կարողությանը: Ինչպե՞ս կարելի է Ռուսաստանին նավային սարքավորումներ մատակարարել, երբ նա օգտագործում է իր նավատորմը ծովը ականապատելու եւ ազատ նավարկության ցանկացած հնարավորություն ոչնչացնելու համար: Եւ ուստի ես հուսով եմ, որ Նորվեգիան վերջապես պետք է իրականացնի մայրցամաքի նավահանգիստներից օգտվելու արգելքը ռուսական նավերի համար»,- ասել է նա։

Աղբյուր՝