580.000 հազար դրամ որդու ծառայությունից ազատելու համար

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մովսես Ջանբազյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա Սուրեն ՄԵլքոնյանի որդուն’ Նորայր Մելքոնյանին, զինծառայությանը պիտանի կարգավիճակով հետագա զինծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելը խոստանալով, դրդել է Սուրեն Մելքոնյանին ՀՀ պաշտպանության նախարարության և բժշկական հաստատությունների իրավասու բարձրաստիճան պաշտոնատար անձանց խոշոր չափերով 580.000 ՀՀ դրամ կաշառք տալու փորձ կատարել, որից հետո ի սկզբանե նպատակ չունենալով իրականացնել իր խոստումը, Սուրեն Մելքոնյանից ստանալով կաշառքի հիշյալ գումարը’ խաբեությամբ հափշտակել է այն :